«Անղոզ կապուտ»
«Քաղաքական դաշտը ոչ թե ամայացած է, այլ պարզապես գոյություն չունի: Պետք է կույր լինել՝ չհասկանալու համար, որ գործող նախագահն արդեն նախագահ է: Երկու կարծիք լինել չի կարող: Իրողությունը ցույց է տալիս, որ պայքարն անիմաստ է, ալտերնատիվ լինել չի կարող: Իսկ ծրագրային պաքարի մասին մոռացեք: Եթե կարողանանք մյուս ընտրություններին մի կերպ ուշքի գալ, ես պարզապես ուրախ կլինեմ: Սա համակարգային խնդիր է, ներքևի օղակներն աշխատում են այնպես, ինչպես ցանկանում են: Ուզում եք` բոլոր նախարարներին փոխեք, մյուսներին դրեք, նույնն է, ոչինչ չի փոխվի»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Ազգային պետություն» կուսակցության նախագաh, 1996 թվականի նախագահական ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի շտաբի պետ Սամվել Շահինյանը: Վերջինս խոսել է նաև ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի մասին, ով Վազգեն Մանուկյանի շտաբում եղել է իր օգնականը: Շահինյանը հերքել է էպոսագետի հայտարարությունը, թե Վազգեն Մանուկյանի շտաբում թղթախաղ են խաղացել: