
«Armani»-ի նոր հավաքածուն` թուրքական մոտիվներով (լուսանկարներ)

«Armani» նորաձևության տունը ներկայացրել է հագուստի իր նոր հավաքածուն: «Chanel» նորաձևության տան ստեղծագործական տնօրեն Կարլ Լագերֆելդն իր նոր հավաքածուն ստեղծելիս ոգեշնչվել էր Արևմուտքից, ապա «Armani»-ի ստեղծագործական տնօրեն Ջորջիո Արմանին հավաքածուն ստեղծել է արևելյան մոտիվներով. դիզայները ոգեշնչվել է թուրք փադիշահների հագուստներով:
Արմանին իր հավաքածուն ստեղծելիս օգտագործել է նաև թուրքական գլխարկներ, ինչպես նաև աքսեսուարներ: Թուրքական մոտիվներով ստեղծված հավաքածուն շատ է դուր եկել ցուցադրությանը ներկա դիզայներներին: Հավաքածուում օգտագործված աքսեսուարները նրանք անվանել են «must have», այսինքն` պարտադիր է կրել: