
Լևոն Արոնյանը շատ կարևոր հաղթանակ է տանում. Tata Steel Chess

Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel Chess շախմատային փառատոնի A մրցաշարի 11-րդ տուրի կենտրոնական պարտիայում Հայաստանի թիվ 1 գրոսմայստեր Լևոն Արոնյանը շատ կարևոր հաղթանակ տարավ ԱՄՆ-ի լավագույն շախմատիստ Հիկարու Նակամուրայի նկատմամբ և, վաստակելով 7.5 միավորով՝ 1 միավորով առաջ անցավ Նակամուրայից:
Ավարտվել է նաև Վանգ Հաո – Մագնուս Կարլսեն պարտիան: Չինացի գրոսմայստերը տևական ժամանակ առավելություն ուներ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատարի նկատմամբ, սակայն Մագնուսը կարողացավ հավասարեցնել խաղն ու կես միավոր վաստակել: Նորվեգացին 8.5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Հոու Յիֆան – Վիշվանաթհան Անանդ պարտիայում աշխարհի չեմպիոնը մոտ էր հաղթանակին, սակայն 2 կոպիտ սխալ թույլ տվեց և չինուհին հավասարեցրեց դիրքը: Եթե Անանդն այս տուրում 1 միավոր վաստակի, ապա Լևոն Արոնյանի հետ կկիսի 2-3-րդ տեղերը, հակառակ դեպքում Լևոնը միանձնյա կլինի 2-րդ հորիզոնականում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ B մրցաշարի առաջատարներից մեկը՝ Սերգեյ Մովսեսյանը ոչ-ոքի էր խաղացել հոլանդացի Յան Սմիթսի հետ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը