Բաժիններ՝

Նացիստների կառուցած աշխարհի խոշորագույն հյուրանոցը երբեք էլ չծառայեց որպես հյուրանոց (լուսանկարներ)

Gazeta.ua-ի փոխանցմամբ՝ Բալթիկ ծովի ափին 4 կիլոմետր երկարությամբ ձգվում է նացիստների կառուցած խոշորագույն հյուրանոցը, որը երբեք էլ չծառայեց որպես հյուրանոց: Այն գտնվում է գերմանական Ռյուգեն կղզում և հանդիսանում է աշխարհի խոշորագույն հյուրանոցը՝ ունենալով 10.000 համար, որոնց պատուհանները բացվում են դեպի ծով:

Հյուրանոցը կոչվում է «Պրորա» և կառուցվել է 1936-1939 թվականներին՝ նացիստական «Երջանկության միջոցով ուժ» ծրագրի շրջանակներում: Հյուրանոցի կառուցման նպատակը եղել է գերմանացի աշխատակիցների համար ժամանցի վայրի ապահովումը և նացիստական քարոզչության տարածումը:

Բալթիկ ծովի ափին ընկած այդ համալիրը բաղկացած է 8 միանման շինությունից, որոնք ձգվում են 4.5 կիլոմետր և գտնվում են լողափից մոտ 150 մետր հեռավորության վրա: Հյուրանոցի կառուցումը տևել է 3 տարի, դրան մասնակցել է 9000 աշխատակից: Նացիստները մտադիր են եղել ստեղծել ևս 4 նմանատիպ հյուրանոց՝ կինոթատրոններով, համերգային սրահներով, լողավազաններով, զբոսանավերի նավակայաններով:

Հիտլերն ունեցել է շատ հավակնոտ պլան՝ ցանկանալով ստեղծել վիթխարի ծովային հանգստավայր, ուր կգործեր 20.000 համարներից բաղկացած աշխարհի խոշորագույն և ամենատպավորիչ հյուրանոցը, որի բոլոր պատուհանները կնայեին դեպի ծով: Սակայն այդ պլանին խանգարել է Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսումը, որը վրա է հասել նախքան հյուրանոցի ամբողջովին պատրաստ լինելը և որը փոխել է Հիտլերի առաջնահերթությունները:

Պատերազմի ժամանակ Համբուրգի բազմաթիվ բնակիչներ ավիացիոն ռմբակոծություններից ապաստան են գտել այս հյուրանոցում: Բացի այդ, այստեղ են տեղավորել արևելքից ժամանած գերմանացի փախստականներին: Պատերազմից հետո հյուրանոցն օգտագործվել է որպես ԳԴՀ բանակի զինվորական կետ:

Գերմանիայի միավորումից հետո հյուրանոցը ծառայել է որպես Ռազմատեխնիկական դպրոց, ավելի ուշ այստեղ են տեղավորել Բալկաններից ժամանած փախստականներին: Ներկայումս այս հյուրանոցը գործնականում չի օգտագործվում:

479055_14_600

479055_4_600

479055_3_600

479055_2_600

479055_5_600

479055_6_600

 

479055_7_600

479055_8_600 479055_9_600

479055_10_600

479055_11_600

479055_12_600

479055_13_580 (1)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս