
Աֆրիկյան ֆերմայից փախուստի է դիմել միանգամից 7000 կոկորդիլոս (տեսանյութ)

Gazeta.ua-ի փոխանցմամբ՝ օրեր առաջ ֆերմերները ստիպված են եղել ՀԱՀ-ի ու Բոտսվանայի սահմանին որսալ միանգամից մի քանի հազար կոկորդիլոս, որոնք փախել էին «Ռակվենա» ֆերմայից: Վերջինս գտնվում է ՀԱՀ-ի հյուսիսում: Փախուստից հետո ֆերմայում հայտնաբերել են, որ կոկորդիլոսների քանակը նվազել է միանգամից 7000-ով:
Կոկորդիլոսները փախուստի են դիմել ամբարտակի դարպասով, որն աշխատակիցները մոռացել են փակել: Ներկայիս դրությամբ ֆերմա է վերադարձվել ընդամենը 2000 կոկորդիլոս, իսկ թե որտեղ են մնացյալ 5000-ը, դեռ անհայտ է: Ընդհանուր առմամբ, ֆերմայում պահվում է մոտ 15.000 կոկորդիլոս: