ԱՄՆ հայ համայնքը դիմել է Պետդեպարտամենտին՝ կապված Թուրքիայում հայուհիների դեմ կատարված հարձակումների հետ

CNN Türk-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Սամաթյա թաղամասում տարեց հայուհիների դեմ իրականացված վերջին հարձակումները մեծ աղմուկ են բարձրացրել ԱՄՆ հայկական համայնքի շրջանում, որն այդ կապացությամբ նամակ է հղել երկրի ղեկավարությանը:

Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեն կապ է հաստատել ԱՄՆ պետդեպարտամենտի հետ և ցանկություն է հայտնել, որ ԱՄՆ պետդեպարտամենտն իր ուշադրության կենտրոնում պահի Ստամբուլում տարեց հայ կանանց վրա կատարված հարձակումների հարցը: Պետդեպարտամենտի ուշադրությունը հրավիրվել է նրա վրա, որ վերջին շրջանում Թուրքիայում ավելացել են հայերի վրա կատարված հարձակումները:

Պետդեպարտամենտը պետք է պարզի, թե արդյոք Թուրքիայում չի՞ սկսվել հայերի դեմ ատելության նոր ալիք:

Հիշեցնենք, որ վերջին մեկ ամսում (2012 թվականի դեկտեմբերի 28-ից սկսած) Ստամբուլում հարձակման է ենթարկվել 4 տարեց հայուհի, ինչի հետևանքով սպանվել է նրանցից մեկը, իսկ մյուսը հայտնվել է տեսողության կորստի վտանգի առջև: Թուրքական մամուլը կարծիք է հայտնել, որ այդ հարձակումների հետևում կանգնած է ոչ թե կազմակերպված հանցավոր խումբը, այլ որ այդ բոլոր հարձակումներն էլ իրականացրել է նույն մարդը:

Տեսանյութեր

Լրահոս