«Չախալյանին ազատելը ոչ միայն մեծ սխալ է, այլև՝ հանցագործություն մեր պետականության առջև». Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի վարչապետին ու խորհրդարանին մեղադրել է «վրացական պետականության թշնամու»՝ ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի ազատ արձակման մեջ.

«Դա եղել է հակապետական քայլ և համաներման տակ է ընկել ռուսական Գլխավոր հետախուզական վարչության գործակալը, ով աշխատում է Վրաստանի, նրա տարածքային ամբողջականության փլուզման ուղղությամբ: Չախալյանը չի հանդիսանում հայ գործիչ և չի աշխատում Հայաստանի օգտին: Նա աշխատում է Ռուսաստանի և Վրաստանի պետական ամբողջականության փլուզման օգտին:

Այստեղ խոսքը չի գնում Չախալյանի էթնիկ ծագման մասին, քանի որ մեզ մոտ կան բազմաթիվ հայեր, որոնք ազնվորեն ծառայում են մեր երկրին և պատրաստ են նրա համար գլուխ տալ: Իվանիշվիլին պետք է հասկանա, որ Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի խնդրանքով իր կողմից ազատ արձակված հանցագործը հակապետական գործիչ է, և դա ոչ միայն մեծ սխալ է, այլև հանցագործություն՝ մեր պետականության առջև:

Այդ քայլտ դեռ իր բացասական հետևանքները կունենա Վրատանի համար, ինչպես որ տեղի ունեցավ վրացական իշխանությունների կողմից օս անջատողական Տորեզ Կուլումբեգովի ազատ արձակումից հետո: Չախալյանը ժամանակին ջախջախել է վրացական եկեղեցին, Ախալքալաքում գտնվող թանգարանը, և այդ գործողություններն ուղղված են եղել վրացական պետականության դեմ: Նա Ջավախքը չի համարում Վրաստանի մաս և նա այն անձնավորությունն է, որը համեմատելի է աբխազ անջատողականների առաջնորդ Վլադիսլավ Արձինբայի հետ»:

Տեսանյութեր

Լրահոս