Բաժիններ՝

Ադրբեջանի կենտրոնական կառավարությունն իրականում չի վերահսկում երկրի շրջանները. Թոմաս դե Վաալ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ մի շարք վերլուծաբաններ անդրադարձել են երկու օր չդադարող Իսմաիլիի շրջանի (Ադրբեջանի հյուսիս-արևմուտք) անկարգություններին: Կառնեգիի հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալն այդ կապակցությամբ հայտարարել է.

«Այդ իրադարձությունները, ինչպես նաև նախորդ տարվա Ղուբայում գրանցված բողոքները վկայում են, որ կենտրոնական կառավարությունն իրականում չի վերահսկում Ադրբեջանի շրջանները, որ առկա է լուրջ դժգոհություն իշխանությունների կոռուպցիոն գործունեությունից ու կամայականություններից, ինչը պայթելու վրա է»:

Էթնիկ ու կրոնական հակամարտությունների գծով մեկնաբան Ջեյմս Դորսին կարծում է, որ Կովկասը՝ ներառյալ Ադրբեջանը, ապահովագրված չէ այնպիսի ցնցումներից, ինչպիսիք որ տեղի ունեցան Հյուսիսային Աֆրիկայում ու Մերձավոր Արևելքում. «Ադրբեջանում առկա են այն բոլոր նախադրյալները, որոնք ապստամբություն առաջացրին Եգիպտոսում և այլ երկրներում»:

Վերլուծաբան Մայքլ Բիշկուն կարծում է, որ Ադրբեջանում չինովնիկների դեմ բողոքների հիմնական պատճառները կոռուպցիան և տնտեսական հալածանքներն են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031