
Ստեփանակերտի օդանավակայանի հարցը կարող է քննարկվել փարիզյան հանդիպման ժամանակ. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան

Ադրբեջանական Haqqin.az ինտերնետային թերթի փոխանցմամբ ՝ Ստեփանակերտի օդանավակայանի հարցը հավանաբար քննարկվելու է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման ժամանակ: Այդ հանդիպումը, որին մասնակցելու են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, տեղի է ունենալու հաջորդ շաբաթ, Փարիզում:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը. «Մենք կողմերին կոչ ենք արել չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կարող են նպաստել տարածաշրջանում լարվածության աճին և խանգարել բանակցային գործընթացին: Նմանատիպ քայլերը չեն կարող լինել օգտակար: Ես հուսով եմ, որ Փարիզում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի բացման հարցը և այն կստանա իր դիվանագիտական կարգավորումը»: