Բաժիններ՝

Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստը Շիրոկովն է

Ռուսական «Ֆուտբոլ» շաբաթաթերթը հրապարակել է Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար անցկացվող քվեարկության արդյունքները:

2012 թվականի Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստին որոշելու հարցմանը մասնակցել են այն քաղաքների լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնց ակումբները ներկայացված են Ռուսաստանի առաջնությունում:

Ընդհանուր առմամբ, հարցմանը մասնակցել է 275 մասնագետ:

Քվեարկության արդյունքում 2012 թվականի Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Զենիթի» կիսապաշտպան Ռոման Շիրոկովը, ում առաջին տեղում է նշել 96 մարդ:

Երկրորդ հորիզոնականում 87 ձայնով «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կերժակովն է, իսկ երրորդում` Մոսկվայի «Դինամոյի» հարձակվող Ալեքսանդր Կոկոկորինը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031