
Ռուսաստանի ու Վրաստանի պատվիրակությունների լիամասշտաբ ձևաչափով առաջին հանդիպումը տեղի է ունենալու ապրիլին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Վրաստանի պատվիրակությունների լիամասշտաբ ձևաչափով առաջին հանդիպումը տեղի է ունենալու ապրիլին կայանալիք ԵԽԽՎ նստաշրջանում: Այս մասին վրացական պատվիրակության հետ հանդիպումից հետո հայտարարել է ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը:
2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմից հետո երկու երկրների պատվիրակությունները չեն անցկացրել երկկողմ հանդիպումներ: Խոսելով վրացական պատվիրակության հետ երեկվա հանդիպման մասին՝ Պուշկովը հայտարարել է, որ դա եղել է ճանաչողական հանդիպում, որում քննարկվել է երկու երկրների փոխհարաբերություններում մթնոլորտի բարելավման հարցը:
Անդրադառնալով ապրիլյան առաջիկա հանդիպմանը՝ Պուշկովն ընդգծել է, որ դրանում քննարկվելու ենք մշակութային փոխանակման, վիզային ռեժիմի, մարդկանց միջև շփումների, ինչպես նաև տրանսպորտային հարցեր: Պուշկովի խոսքերով՝ Վրաստանի հետ Ռուսաստանի հարաբերություններում որոշակի առաջընթաց է նկատվել նախորդ տարվա հոկտեմբերի 1-ին այդ երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո: