Բաժիններ՝

Թուրքիայում չեղյալ է հայտարարվել փաստաբանների կողմից հիջաբ կրելու վրա դրված արգելքը

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում չեղյալ է հայտարարվել փաստաբանների կողմից հիջաբ (մահմեդական գլխաշոր) կրելու վրա դրված արգելքը:

Պետխորհուրդը չեղյալ է հայտարարել Փաստաբանների ասոցիացիայի «Պահվածքի մասին» օրենքի 20-րդ հոդվածում կատարված ուղղումը, որով փաստաբաններին թույլատրվել է իրենց արհեստավարժ գործունեության ժամանակ կրել հիջաբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական դպրոցներում ու բուհերում էր վերացվել հիջաբ կրելու արգելքը, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին հիջաբ կրելու արգելքը վերացվեց թուրք մարզուհիների համար: Այս ամենը հանդիսանում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից կանխորոշված երկրի աշխարհիկ բնույթին ուղղված հարվածներ:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի խոսքերով՝ Թուրքիայում կանանց 2/3-ը հիջաբ է կրում, և սխալ է հիջաբ կրելու վրա արգելք դնելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031