Աներձագա-բաջանաղա-քավորսանիկական համակարգի ավանդույթների խախտում` տոհմատիրական Հայաստանում. մամուլ
«Տոհմատիրական Հայաստանում, ուր թե՛ պետական համակարգում, թե՛ մասնավոր սեկտորում հիանալի գործում է աներձագա-բաջանաղա-քավորսանիկական համակարգը, օրերս մի իսկական սենսացիա է տեղի ունեցել, որը բացահայտ շեղում է առկա «արժեհամակարգից» և ավանդույթների խախտում»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.
«Խախտողը «Աշտարակ կաթ» ընկերության սեփականատեր Աշոտ Ափոյանն է, որը, «Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, աշխատանքից ազատել է իր հարազատ փեսա Ստեփանին։ Վերջինս նույն ընկերության աշխատանքներն է համակարգում։ Ազատելու պատճառը, ըստ մեր տեղեկությունների, այն է, որ փեսան տապալել է ընկերության աշխատանքները։ Արդյունքում, «Աշտարակ կաթում» համատարած կրճատումներ են սկսվել՝ ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու նպատակով»։