Բաժիններ՝

Մտածող մարդկանց համար. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Երեկ հնարավորություն ունեի շփվելու ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի հետ, և այդ շփումը ա. լավելացրեց իմ լավատեսությունը, բ. համոզեց, որ մենք թե քաղաքական, թե տնտեսական, թե մշակութային ոլորտներում աոաջ ենք գնալու միմիայն մտածող մարդկանց շնորհիվ։

Այդպիսի մարդիկ կան, անշուշտ, նաև իշխանական ճամբարում, բայց նրանք փոքրամասնություն են կազմում։ Մեծամասնություն են նրանք, ովքեր ընդհանրապես ունակ չեն մտածելու և կարող են միայն փող հաշվել։ Կան նաև այնպիսիք, որոնք տեսականորեն զուրկ չեն մտածելու ունակությունից, սակայն միտումնավոր մտել են ուղղափառ դոգմատիզմի մեջ, և այդ պատյանում իրենց զգում են բոլոր տեսանկյուններից հարմարավետ՝ «մեր առաջնորդի իմաստուն ղեկավարությամբ» և այլն։

Այդ երկրորդ տեսակը գերակշռող է նաև ընդդիմության շարքում, և այս դեպքում պատճառը ոչ այնքան դոգմատիզմի հարմարավետությունն է, որքան մտքի ծուլությունն ու ինքնուրույնության պակասը։ «Քառակուսի» դոգմատիզմն ազատում է որևէ անձնական պատասխանատվությունից։ Այդ առումով Հրանտ Բագրատյանի՝ որպես նախագահի ինքնուրույն թեկնածուի առաջադրումը մեկ քայլ աոաջ է։ Նա, ինչպես և նրա թիմի անդամներն ու նրան սատարողները (այդ թվում՝ նույն Հովհաննես Իգիթյանը՝ խոսում են խիստ ընդդիմադիր դիրքերից, բայց զուտ քաղաքական լեզվով` առանց փողոցային «հավելումների»։

Գուցե նրանց ասածները զանգվածային էքստազ չեն առաջացնում, որովհետև չեն պարունակում բանտ նստեցնելու և ունեցվածքը խլելու սպառնալիքներ, որոնք յուղ են լցնում մեր բնակչության մեծ մասի սրտին։ Բայց ակնհայտ է, որ Բագրատյանն իր ծրագրի վրա մտածել է ոչ թե մի քանի ամիս՝ նախագահ առաջադրվելու նպատակով, այլ մի քանի տարի՝ մեր երկրի վիճակի դիտարկման, մտահոգության և տարբեր երկրների փորձը ուսումնասիրելու հիման վրա։ Որպես դրա հետևանք՝ Բագրատյանը ոչ թե առաջարկում է «վատ տղաներին» փոխարինել «լավ տղաներով», այլ ստեղծել մեխանիզմներ, ինստիտուտներ, որոնք կնպաստեն ժողովրդավարությանը, օրինականությանը և տնտեսական առաջընթացին։

Օրինակ՝ «Երևանի քաղաքապետը պետք է ընտրվի երևանցիների կողմից՝ ուղղակի ընտրությունների միջոցով»։ Կամ՝ «Աոաջին ատյանի բոլոր դատավորներն ընտրվում են ժողովրդի կողմից, իսկ վերաքննիչ, աոաջին ատյանի և մասնագիտացված դատարանների նախագահներին նշանակում է ՀՀ նախագահը՝ Սահմանադրությամբ նախատեսված կարգով։ Բացի այդ, Հայաստանում ներմուծվում է մրցակցային դատարանի ինստիտուտը»։ Կամ՝ «Պետական գերակա շահի կամայական կիրարկումն իշխանությունների կողմից պետք է արգելվի։ Մասնավոր սեփականության իրավունքի կասեցումը գերակա շահ հասկացության տակ թույլատրելի պետք է լինի միայն այն դեպբում, երբ տվյալ տարածքում (համայնքում) անցկացվել է հանրաքվե»։

Գուցե դրանք իդեալական լուծումներ չեն, բացառված չէ նաև, որ շատ սխալ առաջարկներ են։ Բայց դրանք հնարավորություն են տալիս մտածելու։ Ինչը մեզանում պակասում է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս