Սուրեն Խաչատրյանը միայն աշխատավարձն է հայտարարագրել

Սյունիքի մարզպետը և նրա երկու տեղակալները 2011թ., պաշտոնապես որևէ անշարժ, շարժական, առավել ևս` թանկարժեք գույք ձեռք չեն բերել: Դատելով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրերից, նրանք նաև չեն ունեցել արժեթղթեր և այլ ներդրումներ: Ամենահամեստը մարզպետի հայտարարագիրն է. նա, ի տարբերություն իր տեղակալների, նաև դրամական միջոցներ չի ունեցել:

Այսպես` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և նրա տիկինը 2011թ. համար հայտարարագրել են միայն աշխատավարձերից գոյացած եկամուտներ` համապատասխանաբար 2 մլն 359 հազար 603 դրամ և 1 մլն 272 հազար դրամ:

Մարզպետի տեղակալ Արա Դոլունցի և նրա տիկնոջ միակ եկամուտը ևս աշխատավարձն է եղել` համապատասխանաբար 1 մլն 798 հազար 518 դրամ և 940 հազար դրամ: Ա.Դոլունցը, սակայն, ի տարբերություն իր վերադասի, հայտարարագրել է նաև դրամական միջոցներ` 7,5 մլն դրամ, որն, ի դեպ, տարեսկզբին և տարեվերջին մնացել է անփոփոխ:

Սյունիքի մարզպետի մյուս տեղակալի` Վաչե Գրիգորյանի, եկամուտները գոյացել են 2 մլն 167 հազար 744 դրամ աշխատավարձից և 425 ԱՄՆ դոլար ավանդից ստացված տոկոսից: Նրա դրամական միջոցները տարեսկզբին եղել են 1,5 մլն դրամ և 5 հազար ԱՄՆ դոլար, տարեվերջին` 2 մլն դրամ և 5 հազար 425 ԱՄՆ դոլար: Վ.Գրիգորյանի տիկինը որպես տարեկան եկամուտներ հայտարարագրել է 1,2 մլն դրամ աշխատավարձ: Տիկնոջ դրամական միջոցները տարեսկզբին եղել են 200 հազար դրամ, տարեվերջին` 250 հազար դրամ:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս