
Նովակ Ջոկովիչը կորտ է դուրս եկել բժշկի հանդերձանքով (տեսանյութ)

Այսօր Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակիչում իսպանացի Դավիդ Ֆերերին ջախջախիչ հաշվով հաղթելուց հետո սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի տրամադրությունն այնան բարձր է եղել, որ մասնակցել է մի փոքր բեմականացման։
Լեգենդների խաղի ժամանակ Նովակը բժշկի հանդերձանքով դուրս է եկել կենտրոնական կորտ և փորձել է «օգնություն» ցուցաբերել լեգենդար թենիսիստ Անրի Լեկոնտին, ինչի մասին հետո պատմել է մամուլի ասուլիսի ժամանակ։
«Այո, ես ուշացել եմ մամուլի ասուլիսին հենց այդ պատճառով։ Ես օգնականիս հետ միասին փորձում էի ախտորոշել նրա հիվանդությունը. նա միանշանակ հոգեկան հիվանդ է, և անհրաժեշտ է երկարատև բուժում», – կատակել է Ջոկովիչը։ Այս մասին հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը