
«Հայաստանի ձայնը» գալա-համերգը թեժ է լինելու

«Հայաստանի ձայնը» նախագիծն արդեն գալա-համերգային փուլում է: Նախագծում մնացել է 24 մասնակից: Յուրաքանչյուր գալա-համերգային փուլում մրցելու են 4 մարզիչներից երկուսի մասնակիցները: Համացանցում արդեն քննարկումներ է ծավալվում նախագծի մասնակիցների շուրջ: Ոմանց նախընտրած մասնակիցներն արդեն լքել են նախագիծը: Օրինակ՝ նախագծի մարզիչ Արտո Թունջբոյաջյանի խմբի անդամ Աննա Ավետյանի՝ նախագիծը լքելու փաստը, հանրության շրջանում բուռն քննարկումների ալիք բարձրացրեց: Հասարակությունը Աննա Ավետյանին ճանաչում է դեռ «Հայ սուպերսթար» նախագծից: Շատերը կարծում էին, թե Աննան լինելու է եզրափակիչ փուլ անցած մասնակիցներից մեկը, սակայն «Մենամարտ» փուլից հետո, նա լքեց նախագիծը:
Չնայած քննարկումներին, նախագծի մասնակից Ֆրիկ Ռոստոմյանը, ով գալա-համերգային փուլում է, նշեց, որ 24 մասնակիցների մեջ առողջ մրցակցություն է տիրում: «Մրցակցություն, իհարկե, կա, բայց կարող եմ տեղեկացնել, որ շատ առողջ մրցակցություն է տիրում մասնակիցների շրջանում: Ասեմ, որ թեժ է լինելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նախագծի մասնակից Ֆրիկ Ռոստոմյանը: