
Իրանում հրապարակավ կտրել են գողի ձեռքը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Շիրազ քաղաքում հրապարակավ կտրել են 29-ամյա երիտասարդի ձեռքը, ով մեղադրվում էր գողության մեջ:
Շիրազի դատախազությունեը հայտնել է, որ երիտասարդը հանդիսացել է 10 մարդու բաղկացած մի խմբի անդամ, որը շարունակաբար քաղաքում զբաղվել է գողություններով: Դատարանը որոշել է, որ երիտասարդի ձեռքի կտրումից բացի, մեղադրյալը պետք է հետ վերադարձնի գողոնը, ինչից հետո էլ պետք է երեք տարի անցկացնի բանտում: