Թուրքիայում Patriot զենիթա-հրթիռային համալիրների տեղակայումը կարող է հանգեցնել սադրանքների. ՌԴ ԱԳՆ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը հայտարարել է, որ Թուրքիայում՝ Սիրիայի սահմանի մոտ, Patriot զենիթա-հրթիռային համալիրների տեղակայումը կարող է հանգեցնել սադրանքների.

«Եթե Թուրքիան կարծում է, որ դա անհրաժեշտ է իր անվտանգության համար, ապա դա ազգային որոշում չէ: Ընդհանուր առմամբ, ինչպես արդեն նշել են փորձագետները, այդ համալիրների անհրաժեշտությունը չկա: Այն ոչ միայն չի նպաստի իրավիճակի կայունացմանը, այլև՝ կավելացնի տարածաշրջանում լարվածության աստիճանը: Կարող են գրանցվել նաև սադրանքներ: Սադրանքներ կարող են իրականացվել նաև քիմիական զենքի օգնությամբ, ինչից հետո դրանում կմեղադրվի Սիրիայի կառավարությունը»:

Հիշեցնենք, որ Patriot համակարգերն արդեն իսկ բերվել են Թուրքիա և կգործարկվեն մինչև հունվարի վերջ: Թուրքիան Patriot-ների հատկացման խնդրանքով ՆԱՏՕ-ին դիմել էր նախորդ տարվա նոյեմբերի 21-ին: ՆԱՏՕ-ն այդ խնդրանքը բավարարել էր նախորդ տարվա դեկտեմբերի 4-ին:

Տեսանյութեր

Լրահոս