Բաժիններ՝

«Versace»-ն ներկայացրել է նոր` գունեղ հավաքածուն (լուսանկարներ)

Օրերս Փարիզում կայացել է «Versace» ապրանքանիշի նոր` երեկոյան զգեստների հավաքածուի ցուցադրությունը: Նոր հավաքածուում, այս ապրանքանիշի համար ավանդական համարվող ոսկեգույն և սև գույներից բացի, «Versace»-ի գլխավոր  դիզայներ Դոնաթելա Վերսաչեն  օգտագործել է վարդագույնի, դեղինի, կանաչի ճչացող երանգներ: Երեկոյան զգեստները լրացվել են նաև հետաքրքիր աքսեսուարներով:

Ապրանքանիշի նոր հավաքածուի ցուցադրությանը մասնակցել են համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ աստղեր: «Versace»-ի ցուցադրության առաջին կարգի հյուրերի թվում է եղել անգամ Մոնակոյի իշխանուհի Շարլենը, ում համար, ըստ նախնական տեղեկությունների՝ Դոնաթելան յուրահատուկ զգեստ է պատրաստել:

10 2 3 4 5 6 7 8 Versace: Front Row - Paris Fashion Week Haute-Couture Spring/Summer 2013

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս