Բաժիններ՝

Էրդողանի ու Գյուլի դեմ մահափորձերի համար Թուրքիայում կալանավորվել է 7 մարդ

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ վարչապետ Ռեջեփ Էրդողանի դեմ կատարված մահափորձի գործով ձերբակալվել, ապա նաև կալանավորվել է 7 մարդ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը: Վերջինիս խոսքերով՝ իրենք կանխել են նաև նախագահ Աբդուլլահ Գյուլի դեմ մահափորձը:

Շահինը հավելել է, որ տարբեր ժամանակներում մահափորձեր են իրականացվել Աբդուլլահ Գյուլի և Ռեջեփ Էրդողանի դեմ, սակայն իրենք ձեռնարկած նախազգուշական միջոցառումների շնորհիվ կանխել են դրանք: Շահինն ընդգծել է, որ դրանով իսկ իրենք արգելք են հանդիսացել երկրում քաոսային իրավիճակի առաջացմանը:

Շահինի խոսքերով՝ Էրդողանի դեմ մահափորձը գրանցվել է 2009 թվականի մարտի 16-ին Թեքիրդաղում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ: Նա հավելել է, որ մյուս մահափորձը տեղի է ունեցել Քյութահիայում՝ Էրդողանի կողմից 2005-2006 ուսումնական տարվա բացման արարողակարգի ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031