Իլյա 2-րդը Վլադիմիր Պուտինին է փոխանցել Բիձինա Իվանիշվիլիի ողջույնները

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանում գտնվող Վրաց պատրիարք Իլյա 2-րդը Նովո-Օգարևոյում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նրան է փոխանցել Բիձինա Իվանիշվիլիի ողջույնները.

«Ցանկանում եմ Ձեզ փոխանցել մեր նոր վարչապետի ողջույնը: Նա անում է ամեն անհրաժեշտ և հնարավոր բան՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար: Կարծում եմ, որ կլուծվեն մեր միջև ներկայումս գոյություն ունեցող խնդիրները, և մենք նախկինի պես կլինենք եղբայրներ»:

Իլյա 2-րդի և Վլադիմիր Պուտինի հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ռուսիո պատրիարք Կիրիլը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031