Արմեն Աշոտյանը՝ «օֆ-լայն մնացած» քաղաքական ուժերի մասին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Որոշ քաղաքական ուժերին, որոնք այս ընտրություններին օֆ-լայն են մնացել, ոչինչ չի մնում, քան գլխիկոր հետևել, թե ինչպես են ընտրություններին մասնակցող այլ թեկնածուներ նրանց քթի տակից տանում ժամանակին իրենց քվեարկող ընտրողներին:

Անճարությունից աջ ու ձախ ֆշշացնող այս շրջանակները բացառիկ մխիթարություն են գտնում օրը մի քանի հազար այցելու ունեցող, սակայն երկրի անունից խոսացող և խիստ կուսակցական շահեր հետապնդող կայքերում:

Ի դեպ, այդ լրատվական աղբյուրներում զետեղված կոռեկտության սահմանը բացահայտ անցած, վիրավորանքներ պարունակող բազմաթիվ նյութերի համար ոչ ոք ոչ մեկից այդպես էլ ներողություն չի խնդրել:

Հուսամ դեռ: Որովհետև վերջնականապես չեմ կորցրել հույսս, որ մի օր նրանք էլ ուժեղ կգտնվեն սեփական սխալներն ընդունելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս