Անգելա Մերկելը Մեծ Բրիտանիային կոչ է արել չլքել ԵՄ-ը
BBC-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցանկանում է, որ Մեծ Բրիտանիան շարունակի մնալ ԵՄ-ի կարևոր ու ակտիվ անդամ. «Մենք պատրաստ ենք բրիտանական կողմի հետ քննարկել նրան հուզող հարցերը, սակայն անհրաժեշտ է հիշել, որ այդպիսի հարցեր ունեն նաև մյուս երկրները: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է, որ մենք փնտրենք փոխզիջում»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել էր, որ Միացյալ թագավորությունը կարող է դուրս գալ ԵՄ-ի կազմից, եթե ԵՄ-ի իշխանությունները չհամաձայնեն փոխել ընկերակցությունում երկրների մասնակցության բանաձևը:
Ըստ Քեմերոնի՝ ներկայումս ԵՄ-ի գլխավոր խնդիրներն են հանդիսանում եվրոգոտու տնտեսական ճգնաժամը, ոչ բավականաչափ մրցունակությունը և ֆեդերատիվ Եվրոպայի գաղափարի հանդեպ հասարակական աջակցության զգալի անկումը: