
Հաղթանակի հասնելու համար Ասադը պատրաստ է զոհաբերել Դամասկոսը

Արաբական Ashaq Alawast թերթի փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ չի դադարեցնելու ապստամբների դեմ պայքարը, անգամ եթե ավերվի երկրի մայրաքաղաք Դամասկոսը: Ասադն այս հայտարարությունն արել է 2012 թվականի դեկտեմբերին Դամասկոսում Սիրիայի գծով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի հետ հանդիպման ժամանակ:
Հանդիպման ընթացքում Բրահիմին Ասադին կոչ է արել հրաժարական տալ, քանի որ ընդդիմության հաղթանակը կարող է դառնալ Դամասկոսի ավերումը: Ի պատասխան դրա՝ Ասադը հայտարարել է, որ ինքը կարող է շահել պատերազմը՝ անգամ եթե կործանվի Դամասկոսը:
Հանդիպման ժամանակ Բրահիմին Ասադին էր ներկայացրել ճգնաժամի կարգավորման ռուս-ամերիկյան պլանը, սակայն այդ նախաձեռնությունը չէր գոհացրել ո՛չ Դամասկոսին, ո՛չ էլ ընդդիմությանը: Ավելի ուշ Ասադը ներկայացրել էր ճգնաժամից դուրս գալու իր պլանը: