Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչն Ադրբեջան կժամանի փետրվարի 6-ին
Ադրբեջանական Salam News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը փետրվարի 6-ին այցելելու է Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան:
Վերջինիս խոսքերով՝ Ֆիլիպ Լեֆորն Ադրբեջանում հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այդ հանդիպումներում քննարկվելու է Ղարաբաղյան հակամարտությունը:
Հիշեցնենք, որ Ֆիլիպ Լեֆորը Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամային հարցերով ԵՄ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնն ստանձնել է 2011 թվականի սեպտեմբերի 1-ին: