Էպոսագետը միստիկայի ոլորտից է

Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը այսօրվա ասուիսում անդրադառնալով նախագահի թեկնածուներին, ասաց, թե իրենք որոշել են որևէ որակում չտալ թեկնածուներին, քանի որ յուրաքանչյուրն ինքն իր վարքագծով արդեն ներկայանում է:

«Մեկն ինքնահռչակ նախագահ է ի սկզբանե: Եթե ինքնահռչակ նախագահ ես ի սկզբանե, էլ ինչի՞ ես պայքարում, մեկը հույսը երկնային ուժերի վրա է դնում: Սրանք մեր քաղաքական մշակույթի թերություններն են: Մենք դեռ չենք հասունացել այն աստիճանի, որ լիարժեք թեկնածուներ տեսնենք, որոնք կարող են ընտրություններում որակյալ խոսք ասել»,- ասաց Վազգեն Սաֆարյանը:

168.am-ի հարցին, թե հնարավո՞ր է՝ Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունը սատարի էպոսագետ թեկնածուին՝ հաշվի առնելով, որ Վարդան Սեդրակյանի տնտեսական մոտեցումները կոմունիստական են (օրինակ՝ կոլտնտեսությունների վերականգնում, արդյունաբերության պետականացում), Վազգեն Սաֆարյանը պատասխանեց, թե Վարդան Սեդրակյանին չի ճանաչում առհասարակ:

«Վարդան Սեդրակյանը քաղաքականության մեջ նոր մարդ է: Եթե ես քաղաքականության մեջ եմ 22 տարի, նրան չեմ ճանաչում, նա էլ հույսը դնում է ոչ թե ռեալ ուժերի, այլ ինչ-որ երկնային ուժերի վրա, սա մի տեսակ միստիկայի ոլորտից է: Իսկ նրա գաղափարական ընդհանրությունը պետք է կյանքով ապացուցվի, ոչ թե խոսքով»,- նշեց  Վազգեն Սաֆարյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս