Իրանն առաջարկել է «Վեցյակի» հետ բանակցություններն անցկացնել Կահիրեում

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն առաջարկել է իր միջուկային ծրագրի վերաբերյալ «Վեցյակի» հետ բանակցություններն անցկացնել Կահիրեում: Դրանք տեղի են ունենալու հունվարի վերջին:

Նշվում է, որ Կահիրեում բանակցությունների անցկացման առաջարկի մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին: 2012 թվականին Իրանի ու «Վեցյակի» միջև անցկացվել է բանակցային երեք փուլ. ապրիլի 14-ին՝ Ստամբուլում, մայիսի 23-24-ին՝ Բաղդադում, հունիսի 18-19-ին՝ Մոսկվայում:

Հիշեցնենք, որ Իրանի ու «Վեցյակի» միջև առաջիկա բանակցային փուլն անցկացվելու է հունվարի 28-29-ին: Ավելի վաղ Թուրքիան առաջարկել է այդ բանակցություններն անցկացնել Ստամբուլում:

Տեսանյութեր

Լրահոս