Գերմանական ընկերությունը դուրս է եկել Nabucco-ից

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Nabucco Gas Pipeline International GmbH (NIC) ընկերությունը հուսով է, որ վերջին հաշվով Nabucco կոնսորցիումի կազմում կլինի 9-10 բաժնետեր: Այս մասին հայտարարել է կազմակերպության գործադիր տնօրեն Ռեյնհարդ Միտչեկը.

«Բաժնետերերի հարցը վերանայվելու է 2013 թվականի առաջին կեսին՝ անգամ խողովակաշարի երթուղու ընտրությունից հետո: Գերմանական RWE ընկերությունը որոշել է դուրս գալ նախագծից: Դրա համար էլ Nabucco West-ի բաժնետերերը նախագծում ներգրավում են ադրբեջանական «Շահ Դենիզ» գազայաին հանքավայրի մշակման նախագծի բաժնետերերին»:

Հիշեցնենք, որ Nabucco կոնսորցիումն ու «Շահ Դենիզ» կոնսորցիումը հունվարի 18-ին Վիեննայում ստորագրել են համագործակցության, ինչպես նաև համատեղ ֆինանսավորման ու սեփականացման մասին համաձայնագիր: «Շահ Դենիզ» կոնսորցիումը պետք է կողմնորոշվի, թե որ երթուղով պետք է ադրբեջանական գազը հասնի Եվրոպա:

Եթե կոնսորցիումը նախընտրի Nabucco West գազատարի տարբերակը, ապա կոնսորցիումի մեջ մտնող ընկերությունները (SOCAR, BP, Statoil և Total) իրավունք կստանան տիրել այդ նախագծի 50 տոկոսին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031