
2012 թվականին նավթամթերքի արտահանումից Ադրբեջանի ստացած հասույթը նվազել է ավելի քան 205 միլիոն դոլարով

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2012 թվականին Ադրբեջանն արտաքին շուկաներում վաճառել է 1.614.136 տոննա նավթամթերք: Դա 370.000 տոննայով ավելի պակաս է, քան՝ 2011 թվականին: Նախորդ տարի նավթամթերքի վաճառքից Ադրբեջանի ստացած հասույթը կազմել է 1.321.209.780 դոլար: Այս մասին հայտարարել է Պետական մաքսային կոմիտեն:
Նշվում է, որ 2011 թվականին Ադրբեջանն արտահանել է 1.984.000 տոննա նավթամթերք՝ ընդհանուր 1 միլիարդ 527 միլիոն դոլարով: Ստացվում է, որ 2012 թվականին նավթամթերքի արտահանումից գոյացած հասույթը նվազել է 205.8 միլիոն դոլարով: Որպես նավթամթերքի արտահանման անկման պատճառ է նշվում երկրի ներքին կարիքների համար դրանց կտրուկ պահանջարկը: