Բաժիններ՝

Ռուսաստանն Օբամայի այցի հարցում սպասում է ԱՄՆ արձագանքին. Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2012 թվականի արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան ակնկալում է ստանալ ԱՄՆ-ի նախագահի կողմից Ռուսաստան այցելելու մասին հրավերի պատասխանը.

«Ինչ վերաբերում է բարձր մակարդակի հանդիպումներին, ապա նախագահ Օբաման ունի նախագահ Պուտինի հրավերը, և մենք ակնկալում ենք արձագանք ստանալ այդ հրավերի հանդեպ»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլը հայտարարեց, որ Սպիտակ տունը դեռ չի կողմնորոշվել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Ռուսաստան կատարելիք այցի հարցում: Մաքֆոլը չէր բացառել, որ այդ այցը կարող է համատեղվել այս տարվա սեպտեմբերի 5-6-ին Պետերբուրգում կայանալիք G-20-ի գագաթաժողովի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս