Շվեդ արհեստավարժ լուսանկարիչը ստեղծում է անսովոր և հետաքրքիր լուսանկարներ (ֆոտոշարք)
Bigpicture.ru-ի փոխանցմամբ՝ շվեդ արհեստավարժ լուսանկարիչ Էրիկ Յոհանսենը ստեղծում է անսովոր և հետաքրքիր լուսանկարներ, որոնց ժանրը դժվար է հստակեցնել: Դրանցից ոմանք հիշեցնում են սյուրռեալիստների աշխատանք, մյուսները ցույց են տալիս դիտորդական ընկալման պատրանք կամ էլ պարզապես զվարճալի են:
Հեղինակն անձամբ ասում է, որ ոչ թե ֆոտոխցիկի օգնությամբ ֆիքսում է իրականությունը, այլ ֆիքսում է այդ իրականության նկատմամբ իր գաղափարները: Ներկայումս Յոհանսոնը բնակվում և աշխատում է Բեռլինում: