Ռուսաստանի համար վերջնականապես փակված է Գաբալայի ՌՏԿ-ի հարցը. Սերգեյ Լավրով

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) հարցը վերջնականապես փակված է Ռուսաստանի համար. «Մեր ադրբեջանցի բարեկամները որոշեցին չզիջել, իսկ մենք այդ գինը չափազանց բարձր համարեցինք»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Գաբալայի ՌՏԿ-ն 10 տարով վարձակալել է 2002 թվականին և տարեկան Ադրբեջանին վճարում էր 7 միլիոն դոլար: Նախորդ տարվա դեկտեմբերին այդ պայմանագրի սպառվելու պատճառով Ռուսաստանը ցանկանում էր այն երկարաձգել մինչև 2025 թվականը, սակայն ադրբեջանական կողմը մոտ 43 անգամ բարձրացրեց վարձավճարի չափ՝ այն հասցնելով մինչև տարեկան 300 միլիոն դոլարի:

Այժմ ադրբեջանական կողմը պլանավորել է գոլֆի ակումբ բացել Գաբալայի ՌՏԿ-ի տարածքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031