Բաժիններ՝

Համացանցում Սաակաշվիլիի աջակցության էջում հավաքվել է երկու միլիոն ստորագրություն

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Վրաստանում երեկ ավարտվել է ստորագրահավաքը՝ ի աջակցություն գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի: Ինչպես վստահեցնում է «Հայրենասերներ» շարժումը, այդ ակցիային իրենց աջակցությունը հայտնել է մոտ 2 միլիոն մարդ:

«Հայրենասերներ» շարժումը Facebook սոցցանցում տվյալ ակցիան կազմակերպել է հունվարին՝ ի պատասխան նրան, որ իշխանության եկած «Վրացական երազանք» դաշինքը և մի շարք տեղական հասարակական կազմակերպություններ պահանջել են Սաակաշվիլիի հրաժարականը:

Ակցիայի կազմակերպիչները հայտարարել են, որ ցանցահենները հարձակվել են Facebook-ի իրենց էջի վրա՝ խոչընդոտելու համար հավաքված ստորագրությունների հաշվարկը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Միխեիլ Սաակաշվիլիի վաղաժամ (հունվարյա) հրաժարականը պահանջող հասարակական կազմակերպությունները հայտարարել էին մոտ մեկ միլիոն ստորագրության հավաքման մասին: Այն կազմակերպվել էր Թբիլիսիում և Վրաստանի մի շարք այլ բնակավայրերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս