
ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան

Ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին.
«ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին և անելու է իրենից կապված ամեն ինչ՝ օգնելու համար բանակցություններում առաջընթացի գրանցմանը հասնելուն: Ես տվյալ հարցով սերտ շփումների մեջ եմ լինելու Ադրբեջանի ղեկավարության հետ և համագործակցելու եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բխում է բոլոր ներգրավված կողմերի շահերից: Ես հուսով եմ, որ կլինի քաղաքական կամք՝ դրան հասնելու համար: Մենք անում ենք մեզանից կախված ամեն ինչ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռիչարդ Մորնինգսթարը հույս էր հայտնել, որ Ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր կլինի կարգավորել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում իր պաշտոնավարման շրջանում: