Բաժիններ՝

Արդեն երեք ամիս է, ինչ ո՛չ վարչապետի, ո՛չ էլ արտգործնախարարի բերանից չի հնչել «օկուպացիա» բառը. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ Ստրասբուրգում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ արդեն երեք ամիս է, ինչ ո՛չ վարչապետի, ո՛չ էլ արտգործնախարարից չի լսել «օկուպացիա» բառի գործածում.

«Գիտե՞ք, թե ինչն է վիրավորում արժանապատվությունը: Երբ արդեն երեք ամիս է, ինչ ո՛չ վարչապետի, ո՛չ էլ արտգործնախարարի բերանից չի հնչել «օկուպացիա» բառը: Վիրավորական է նաև այն, երբ դու չես արտահայտվում քո երկրի օկուպացման մասին, մինչդեռ այս բոլոր տարիներին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բալթյան երկրների պատգամավորները խոսում են ապաօկուպացման անհրաժեշտության մասին:

Խնդիրը դրանումն է, և մենք չպետք է ջայլամի նման մեր գլուխները թաղենք ավազի մեջ: Ոչ ոք դեմ չէ Ռուսաստանի հետ հարաբերություններին, սակայն լուսավորված փողոցում և բոլորի ներկայությամբ: Մենք ցանկանում ենք այդպիսի հարաբերություններ ունենալ լուսավորության, թափանցիկության պայմաններում: Եթե ժամանակին Շևարդնաձեն չհամաձայնվեր խաղաղության համաձայնագրին, ապա տեղի չէր ունենա նաև 2008 թվականը: Եթե մենք նորից գնանք դրակոնյան քայլի, ապա դրան կհաջորդի օկուպացման լեգիտիմացումը: Դրա համար էլ այժմ մենք պետք է զգուշավորություն ցուցաբերենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս