Բիձինա Իվանիշվիլին այսօր մեկնում է Դավոս

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր մեկնում է Դավոս՝ մասնակցելու համար այնտեղ կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումի աշխատանքներին: Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Իվանիշվիլին Դավոսում հանդիպելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ: Բացի այդ, Դավոսում պլանավորված են վարչապետի մի շարք երկկողմ հանդիպումներ Ուկրաինայի, Շվեյցարիայի, Լեհաստանի և մի շարք այլ երկրների առաջին դեմքերի հետ:

Դեռ հայտնի չէ՝ արդյոք Իվանիշվիլին ֆորումի շրջանակներում հանդիպելո՞ւ է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես մասնակցելու է Դավոսի տնտեսական ֆորումին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031