
Ամերիկյան քոլեջում կրակոցներ են հնչել. կան վիրավորներ (տեսանյութ)

Fox News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Տեխասի նահանգի քոլեջներից մեկում երկու անհայտ անձինք կրակ են բացել, ինչի հետևանքով վիրավորվել է 4 մարդ: Միջադեպը գրանցվել է Հյուսթոն քաղաքից 30 կիլոմետր դեպի հյուսիս ընկած Lone Star College քոլեջում:
Քոլեջի պաշտոնական ներկայացուցիչը Twitter-ում գրել է, որ ուսումնական հաստատության շենքում երկու անձանց միջև գրանցվել է փոխհրաձգություն: Ոստիկանության հաղորդմամբ՝ հաջողվել է ձերբակալել ենթադրյալ հանցագործներից մեկին, մյուսը փախուստի է դիմել: Բժիշկներն ընդգծում են, որ վիրավորներից մեկը վիճակը ճգնաժամային է: