Բաժիններ՝

«Ֆեյսբուքի հաստիքով» մարդիկ են աշխատում վարչական շրջաններում. մամուլ

Ըստ «Ժողովուրդի» տեղեկությունների՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պաշտոնապես հանձնարարական է տվել, որ յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա իր ֆեյսբուքյան էջը (վարչական շրջանի ղեկավարի, տեղակալի, աշխատակազմի ղեկավարի դեմքերով)։ Ավելին, դրանք պետք է սպասարկեն հատուկ մասնագետներ։ Այսինքն՝ ««Ֆեյսբուքի» հաստիքով» մարդիկ են աշխատում վարչական շրջաններում։

Երևանի քաղաքապետի ֆեյսբուքյան էջի պատասխանատու Մարիա Բարաղամյանը, սակայն, «Ժողովուրդի» հետ զրույցում ասաց. «Հանձնարարական չկա, ուղղակի վարչական շրջանի ղեկավարն իր աշխատանքն է լուսաբանում։ Դա հնարավորություն է, քաղաքացիների հետ շփման և կապի միջոց է։ Վարչական շրջանների ղեկավարները, ինչպես նաև աշխատակազմը, ունեն ֆեյսբուքյան էջեր։ Բայց դրա համար հատուկ աշխատող չեն պահում։ Ուղղակի աշխատակազմում կան մարդիկ, որոնք դրա պատասխանատուն են։ Դրա համար հատուկ մարդ չի կարող լինել, որովհետև հաստիքացուցակում էլ նման հաստիք չկա»,- Մ. Բարաղամյանի խոսքն է մեջբերում «Ժողովուրդ» օրաթերթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս