Ռուսաստանում նավթի արդունահանումը մոտենում է իր գագաթնակետին. Fitch Ratings
Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ՝ Fitch Ratings ընկերությունը հայտարարել է, որ հետագա մի քանի տարվա ընթացքում Ռուսաստանում նավթի արդունահանումը կհասնի իր առավելագույն մակարդակին, քանի որ նոր հանքավայրերի մշակումն ուղեկցվելու է արդեն իսկ հին, սպառվող հանքավայրերում նավթի արդյունահանման անկմամբ:
2012 թվականին Ռուսաստանում գրանցվել է նավթի արդյունահանման հետխորհրդային ժամանակաշրջանի ևս մեկ ռեկորդային մակարդակ, սակայն դրա հետագա աճը պահանջում է բազում տարիների ընթացքում հետախուզական մեծածավալ աշխատանքների իրագործում: Այդ աշխատանքները մասնավորապես պետք է իրականացվեն Ռուսաստանի մայրցամաքային շելֆում:
Ռուսաստանի էներգետիկայի նախարարության վերջին տվյալներով՝ 2012 թվականին երկրում նավթի արդյունահանումն աճել է 1.3 տոկոսով՝ հասնելով մինչև 518 միլիոն տոննայի, իսկ արտահանումը նվազել է 1 տոկոսով՝ իջնելով մինչև 239 միլիոն տոննայի: Նշվում է, որ 1996 թվականին Ռուսաստանում նավթի տարեկան արդյունահանումը կազմել է 303 միլիոն տոննա: