Բաժիններ՝

Վրաստանի առաջին փոխարտգործնախարարը հրաժարական է տվել

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի փոխարտգործնախարար Նիկոլոզ Վաշակիձեն հրաժարական է տվել, քանի որ համաձայն չէ գործող իշխանությունների արտաքին քաղաքական ուղղվածության հետ: Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն լրագրողների հետ զրույցում հաստատել է Վաշակիձեի հրաժարականը.

«Վաշակիձեն արհեստավարժ դիվանագետ է: Ես նրան առաջարկեցի մնալ նախարարություններում և աշխատանքը շարունակել որևէ երկրի դեսպանի կարգավիճակով: Սակայն նա հրաժարվեց դրանից, դա նրա իրավունքն է»:

Վրաստանի նախկին կառավարության ժամանակ առաջին փոխարտգործնախարար հանդիսացած Նիկոլոզ Վաշակիձեն երկրում իրականացված իշխանափոխությունից հետո պահպանել էր իր պաշտոնը: Վաշակիձեն գլխավորել է Հարավային Կովկասի անվտանգության հարցերի վերաբերյալ անցկացվող Ժնևյան քննարկումներում վրացական պատվիրակությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031