Ոչ միայն Լևոն Զուրաբյանի, այլ նաև իշխանավորի ձեռքն էլ է խառը. Պետրոս Մակեյան

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանը և կուսակցության քաղխորհրդի անդամ Պետրոս Գևորգյանն այսօր հայտարարություն էին տարածել, որով պահանջում էին կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի հրաժարականը:

ԳԱԼԱ-ի լրագրողի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր կուսակցականների հայտարարությունը, Մակեյանը պատասխանել է. «Կուսակցությունը կապ չունի այդ երկու խամաճիկների հետ, իրենք ասելիք ունեն, թող քաղխորհրդի նիստի ժամանակ ասեն, ինչի՞ են գաղտնի ուրիշի գրած-տվածը հրապարակում: Ես ճշտելու, մեկնաբանելու բան չունեմ, իրենք պատվեր են կատարում, գրել տվել են, մի խոսքով` պրոցես է գնում է, նորմալ է:

Այստեղ ոչ միայն Լևոն Զուրաբյանի, այլև իշխանավորի ձեռքն էլ կա, և դա երկու ուղղությունից է գալիս, իսկ հարցերի պատասխանն ավելի մանրամասն կտրվի առաջիկա քաղխորհրդի նիստի ժամանակ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031