
Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են ռազմական համագործակցության ընդլայնման հարցը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում թուրքական ռազմական պատվիրակության հետ: Վերջինս Ադրբեջանում է գտնվում Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության հրավերով:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների համապատասխան կառույցների միջև համագործակցության ընդլայնումը և հեռանկարների քննարկումը: Պլանավորված է, որ թուրքական պատվիրակությունն Ադրբեջանում է գտնվելու մինչև հունվարի 25-ը: Թուրքական պատվիրակության անդամներն այցելելու են պաշտպանական արդյունաբեության մի շարք ձեռնարկություններ և ծանոթանալու են արտադրության գործընթացին: