Բաժիններ՝

Իրանը կարող է նոր գաղափարների շնորհիվ տասնապատկել նավթի վաճառքից ստացվող հասույթը. Ահմադինեժադ

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ Իրանը կարող է նոր գաղափարների կիրառման շնորհիվ տասնապատկել նավթի վաճառքից ստացվող հասույթը.

«Իրանին չի հետաքրքրում, թե արդյոք արևմտյան երկրները կգնե՞ն իրանական նավթ, թե՞ ոչ: Ոչ ոք չի կարող ճնշում գործադրել Իրանի վրա: Մի շարք օրենքներ պետք է այնպես փոփոխվեն, որ հնարավոր դառնա երկրի մի շարք ռեսուրսների հանձնումն Իրանի ժողովրդին: Մասնավորապես, Իրանի ժողովրդին պետք է տրվեն հանքային ու էներգետիկ պաշարները: Մենք միասին կարող ենք նվազագույնի հասցնել ներկայիս անկայուն վիճակի ազդեցությունը, և դա հնարավոր կլինի, եթե մենք ձեռք ձեռքի տված և համատեղ ընթանանք առաջ»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ահմադինեժադն առաջին անգամ խոստովանել էր երկրի տնտեսության վրա միջազգային պատժամիջոցների բացասական հետևանքների առկայությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031