Բջջային հեռախոսների գործով Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալվել է ՀՀ քաղաքացի

Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության աշխատակիցները Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ձերբակալել են Հայաստանի քաղաքացի Գուրգեն Բեսալյանին: Այս մասին հայտնել է տվյալ գերատեսչության մամուլի ծառայությունը:

Հետաքննությունը պարզել է, որ Բեսալյանը հարկերից խուսափելու նպատակով մաքսային վերահսկողության շրջանցման ճանապարհով Դուբայից իր հետ բերել է չձևակերպված փաստաթղթերով թանկարժեք բջջային հեռախոսներ՝ Iphone 4s, Iphone 5, Samsung galaxy s3: Դրանց ընդհանուր արժեքը կազմում է 19.245 լարի (մոտ 11.500 դոլար):

Հարուցվել է քրեական գործ՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով, որով նախատեսվում է 3-7 տարվա ազատազրկում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031