Բաժիններ՝

19 դատախազ խիստ նախազգուշացվել է

Ի կատարումն «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ որոշման կիրառման արդյունքում ծագած խնդիրները ուսումնասիրելու ՀՀ նախագահի 2011 թվականի դեկտեմբերի հանձնարարականի` դատախազությունն ամփոփել է թույլ տրված թերություններն ու խախտումները։

Մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպավերահսկողական վարչությունն ուսումնասիրել է նախաքննության և հետաքննության մարմինների, դատարանների կողմից կայացված որոշումների, դրանց վերաբերյալ քրեական գործերի վերանայման նպատակահարմարության, այդ որոշումների հնարավոր վերացման կամ բողոքարկման, համաներման որոշման կիրառման ընթացքում թույլ տրված թերությունների, բացթողումների և խախտումների դեպքում մեղավոր անձանց նկատմամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքները, ինչը քննարկվել է ՀՀ գլխավոր դատախազության 2012 թվականի դեկտեմբերի 21-ին տեղի ունեցած կոլեգիայի նիստում։

Ինչպես տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը, ուսումնասիրության արդյունքներով հարուցվել է 10 կարգապահական վարույթ և 10 ուսումնասիրություն, որի արդյունքներով 9 դատախազի նկատմամբ նշանակվել են կարգապահական տույժեր, իսկ 19 դատախազ խիստ նախազգուշացվել և նրանց ուշադրությունը հրավիրվել է համաներման որոշման կիրառման ընթացքում նրանց կողմից թույլ տրված թերությունների, բացթողումների ու խախտումների վրա` անհրաժեշտ հետևություններ անելու և այսուհետ դրանք բացառելու համար:

Կոլեգիայում տեղի ունեցած քննարկումների արդյունքներով հանձնարարվել է տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումները ղեկավարող դատախազներին՝ առանձնակի ուշադրություն դարձնել համաներման որոշման պատշաճ կիրառելու վրա՝ խուսափելով իրավական նորմերի տարածական կամ սահմանափակ մեկնաբանման հնարավոր դրսևորումներից։

Կարդացեք նաև

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031