Բաժիններ՝

Քրդական կուսակցությունը Հրանտ Դինքի սպանության վերստին հետաքննման միջնորդագիր է ներկայացրել խորհրդարան

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության փոխնախագահ Իդրիս Բալուքենի ու նրա ընկերների ստորագրությամբ միջնորդագիր է ներկայացվել խորհրդարանին: Դրանում խոսք է գնում Հրանտ Դինքի սպանության հետաքննության անհրաժեշտության մասին:

Միջնորդագրում ուշադրություն է հրավիրվում նրա վրա, որ Դինքի սպանության ժամանակ ցուցաբերած անփութության ու կանխամտածված թողտվության համար հետաքննություն չի սկսվել որևէ պաշտոնյայի նկատմամբ: Միջնորդագրում ասվում է, որ սպանությանը հաջորդած դատական գործընթացում թույլ տված խտրական մոտեցումը խոր հետք է թողել հասարակության խղճի վրա:

Միջնորդագրում ցանկություն է հայտնվում արդարության հաստատման, դատական համակարգի խնդիրների հաղթահարման, սպանության խոր կապերի բացահայտման նպատակով խորհրդարանի կողմից նոր հետազոտություն սկսելու մասին:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին, Ստամբուլի Շիշլի թաղամասում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031