Բաժիններ՝

2012 թվականին Ադրբեջանի արտաքին առևտրային շրջանառությունը նվազել է 7.6 տոկոսով

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2012 թվականին աշխարհի 155 երկրների հետ Ադրբեջանի արտաքին առևտրային շրջանառությունը կազմել է 33.5 միլիարդ դոլար: Դա 7.6 տոկոսով ավելի պակաս է՝ համեմատած 2011 թվականի հետ: Արտաքին առևտրի ծավալի անկումը պայմանավորված է հում նավթի արտահանման կրճատման հետ:

Արտաքին առևտրում Ադրբեջանի դրական սալդոն կազմել է 14.3 միլիարդ դոլար: Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեի տվյալներով՝ 2012 թվականին ադրբեջանական արտահանումը կազմել է 23.9 միլիարդ դոլար, որի մոտ կեսը բաժին է ընկել ԵՄ-ի երկրներին: Արտահանման գործընթացում պետական մասնաբաժինը կազմել է 94 տոկոս:

Հաշվետու ժամանակահատվածում Ադրբեջանի ներկրումը կազմել է 9.65 միլիոն դոլար, ինչը 1 տոկոսով պակաս է՝ համեմատած 2011 թվականի հետ: ԵՄ-ի երկրներից ներկրումը կազմել է 2670 միլիոն դոլար: Ներկրման գործընթացում պետական մասնաբաժինը կազմել է 21.2 տոկոս:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Ադրբեջանում 1997 թվականից հետո առաջին անգամ գրանցվել է նավթի արտահանումից ստացվող շահույթի նվազեցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031