Բաժիններ՝

Վրաստանի խորհրդարանական ընտրություններից հետո բանտերից ազատ է արձակվել 4000 բանտարկյալ

Վրացական «Ռեզոնանսի» թերթի փոխանցմամբ՝ 2012 թվականի հոկտեմբերի 1-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո բանտարկյալների քանակը 22.299-ից կրճատվել է մինչև 18.268-ի: Համաներման մասին օրենքով ակնկալվում է, որ ազատության մեջ կհայտնվեն ևս 3000 դատապարտյալներ:

Իրավապաշտպաններն ակնկալում են, որ զգալիորեն մեղմացվելու են ուղղիչ հիմնարկների պայմանները: Ընդհանուր առմամբ, համաներումը վերաբերել է մինչև 18.000 բանտարկյալի: Ընդ որում, դա վերաբերում է բանտարկյալի պատժաժամկետի թե՛ կրկնակի, թե՛ ¼-ով կրճատվելուն:

Հաշվի առնելով այս ամենը՝ Վրաստանում բանտարկյալների քանակը կրճատվելու է մոտ 7031-ով:

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին «Համաներման մասին» օրենքը ստորագրել է այս տարվա հունվարի 12-ին: Վրաստանի խորհրդարանը «Համաներման մասին» օրինագիծը հաստատել էր 2012 թվականի դեկտեմբերի 21-ին, սակայն դեկտեմբերի 27-ին դրա վրա վետո էր դրել Սաակաշվիլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031