Նախարարից վիճակագրական տվյալներ է խնդրում

Կապանի «Կայուն զարգացում» հ/կ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը նամակ է ուղարկել է ուղարկել Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին, որտեղ նախարարին խնդրել է տրամադրել 2007թ-ից մինչև 2012թ ներառյալ հանրապետությունում օնկոլոգիական և սիրտ-անոթային հիվանդություններով ախտորոշված քաղաքացիների քանակային վիճակագրական տվյալներ` ըստ մարզերի:  « «Կայուն զարգացում» ՀԿ-ը անհրաժեշտության դեպքում պատրաստակամ է օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցել վերոնշյալ տեղեկատվության տրամադրման համար կատարված ծախսերը»,- ասվել է նամակում: Իսկ թե ինչո՞ւ են Ա. Փարսադանյանին հետաքրքրում այդ վիճակագրական տվյալները, վերջինս պարզաբանել է. «Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոսֆերային կենտրոնի կողմից 2007թ-ին Սյունիքի մարզում իրականացվել է հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ մարզի մի շարք համայնքներում` հողում, ջրում, բանջարաբոստանային կուլտուրաներում ծանր մետաղների և տոքսիկ նյութերի առկայությունը տասնապատիկ անգամ գերազանցում են նորմային: ԶԼՄ-երում և քաղաքացիների շրջանում հաճախակիացել են Սունիքի մարզի բնակչութան առողջական խնդիրների մասին ահազանգող քննարկումները, որոնց դեռևս չեն անդրադարձել պատկան մարմինները: Հաշվի առնելով վերջին տարիներին Սյունիքի մարզում հանքարդյունաբերության ծավալների աննախադեպ աճը, մենք ցանկանում ենք համեմատել Սյունիքի մարզի և ալ մարզերի բնակչության շրջանում օնկոլոգիական և սիրտ-անոթային հիվանդությունների քանակային վիճակագրական տվյալները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս